Բաժիններ՝

ԱՄՆ-ում ու ամերիկյան դեսպանատներում այսօր խստացվել են անվտանգության միջոցները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր մերձակա խորհրդականների հետ անցկացրել է խորհրդակցություն՝ կապված 2001 թվականի սեպտեմբերի 11-ի 12-րդ տարելիցին նվիրված անվտանգության ապահովման հավելյալ միջոցառումներ ձեռնարկելու հետ:

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո ծառայությունը: Օբաման հիշեցրել է, որ երկրի ներսում և արտասահմանում ամերիկացների պաշտպանությունը հանդիսանում է ազգային անվտանգության առաջնահերթ ուղղվածություն:

Պենտագոնի մամլո քարտուղար Ջորջ Լիթլն իր հերթին հայտարարել է, որ Պենտագոնն ու պետդեպարտամենտն արդեն իսկ մի շարք միջոցներ են ձեռնարկել համայն աշխարհում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապահովման ուղղությամբ: Նա հավելել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը գտնվում են բարձր պատրաստության վիճակում:

2012 թվականի սեպտեմբերի 11-ին էլ հարձակման էր ենթարկվել Բենղազիում (Լիբիա) ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը, ինչի հետևանքով սպանվել էր ամերիկացի դեսպանը: Այսօր ԱՄՆ-ում հարգում են սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս