Բաժիններ՝

Ֆրանսիան առաջարկում է Սիրիային տալ 15 օր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ-ին առաջարկելու է Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագիծ, ըստ որի՝ Սիրիայի կառավարությունը պետք է 15 օրվա ընթացքում տվյալներ հատկացնի երկրում առկա քիմիական զենքի մասին և անհապաղ թույլատրի ՄԱԿ-ի տեսուչներին մուտք գործել քիմիական զենքի հետ կապված բոլոր օբյեկտներ:

Բանաձևի նախագծով նախատեսվում է, որ եթե Սիրիայի իշխանությունները չհամաձայնվեն փաստաթղթի պայմանների հետ, ապա ՄԱԿ ԱԽ-ը դիտարկելու է ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլխին համապատասխան հետագա անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս