Սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման հնարավորություններն աճել են. Գիդո Վեստերվելե
![](https://168.am/wp-content/uploads/2013/09/922472814.jpg)
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն կարծում է, որ աճել են Սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման հնարավորությունները՝ կապված նրա քիմիական զինաթափման վերջին զարգացումների հետ:
Վեստերվելեն Դամասկոսին կոչ է արել բացել քիմիական զենքի սեփական պաշարները և հայտարարություններից հետո անցնել կոնկրետ գործողությունների: Նա ընդգծել է, որ եթե Սիրիայի իշխանությունները տրամադրված են լրջորեն, ապա նրանք պետք է անհապաղ միանան քիմիական զենքի մասին միջազգային կոնվենցիային, որը նախատեսում է այդ սպառազինության պաշարների մասին տեղեկատվության տրամադրում, դրանց վերահսկողություն ու ոչնչացում:
Վեստերվելեն չի բացառել, որ Գերմանիան կարող է մասնակցել Սիրիայի քիմիական զենքի ոչնչացմանը՝ հիշեցնելով, որ Գերմանիան այդ հարցում ունի զգալի փորձ և համապատասխան ծրագրեր: