Բաժիններ՝

Google, Yahoo!, Facebook և Microsoft ընկերությունները խնդրել են թույլատրել հատուկ ծառայությունների պահանջների հրապարակումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Google, Yahoo!, Facebook և Microsoft ընկերություններն իշխանություններից թույլտվություն են խնդրել՝ հրապարակելու համար հատուկ ծառայությունների կողմից իրենց ներկայացրած պահանջների մասին տեղեկատվություն, որոնք բավարարվել են դատարանի կողմից:

Համապատասխան խնդրանքները երեկ ուղարվել են Օտար հետախուզությունների գործունեության վերահսկման դատարան (FISA): Facebook-ի տարածած հաղորդագրությունում նշված է, որ իրենք համոզված են, որ հասարակությունն իրավասու է ավելի շատ բան իմանալ կառավարական ծրագրերի մասին: Yahoo!-ն իր հերթին հայտարարել է, որ այդ տվյալների քողարկումն առաջացնում է անվստահություն ու կասկածամտություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս