Մաքսային միությանը միանալը Հայաստանի համար կբացի հավելյալ հնարավորություններ. Դմիտրի Մեդվեդև

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը փոխվարչապետների հետ խորհրդաժողովի ժամանակ ողջունել է Մաքսային միության մեջ մտնելու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ Հայաստանի որոշումը:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Մեդվեդևը հայտարարել է, որ իրենք ի սկզբանե ընդգծել են, որ այդ նախագիծը բաց է իրենց գործընկերների համար, ինչն առաջին հերթին առնչվում է ԱՊՀ-ի գծով գործընկերներին.

«Մենք անկասկած աջակցում ենք մեր հայ գործընկերների այդ որոշմանը: Մենք շատ սերտ տնտեսական կապեր ունենք Հայաստանի հետ՝ էլ չխոսած քաղաքական և այլ շփումների մասին: Իրականացվում են համատեղ ենթակառուցվածքային նախագծեր:

Բնականաբար Մաքսային միությանը միանալը Հայաստանի համար կբացի հավելյալ հնարավորություններ: Բայց քանի որ Հայաստանը սահման չունի Մաքսային միության երկրների հետ, անհրաժեշտ է իրագործել հատուկ միջոցների համալիր»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30