Սաֆար Աբիևն ընդունել է Ջեյմս Ուորլիքին

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ Սաֆար Աբիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմոբւմ ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ Սաֆար Աբիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես չի գալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված արդյունավետ նախաձեռնություններով:

Աբիևի կարծիքով՝ Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար անհրաժեշտ են «վճռական ու գործուն միջոցներ», որոնց բացակայությունը կարող է բարդացնել տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Ուորլիքն իր հերթին հայտարարել է, որ ջանքեր չի խնայի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Նշվում է, որ այդ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30