Բաժիններ՝

Գոյություն չունի Սիրիական ճգնաժամի ռազմական կարգավորում. Ջոն Քերի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ գոյություն չունի Սիրիական ճգնաժամի ռազմական կարգավորում.

«Սիրիայում հակամարտությանը վերջ դնելու համար պահանջվում է քաղաքական որոշում: Ռազմական լուծում գոյություն չունի: Սակայն այդպիսի ուղին հնարավոր է միայն, եթե բոլոր կողմերը պատրաստ են հավաքվել միասին՝ բանակցություններ վարելու համար: Եթե մի կողմը կարծում է, որ կարող է զենքով ոչնչացնել մարդկանց մի խմբին, ապա նա երբեք չի դիմի բանակցությունների:

Ասադն իհարկե կարող է կանխել իր երկրի վրա ԱՄՆ-ի հարվածը, եթե նա շաբաթվա ընթացքում միջազգային հանրությանը հանձներ ողջ քիմիական զենքը: Սակայն Ասադը չի պատրաստվում հանձնել ողջ քիմիական զենքը և ներկայացնել դրա վերաբերյալ ամբողջական հաշվետվություն»:

Քերիի խոսքերով՝ եթե Սիրիայում չանցկացվի ռազմական միջամտություն, ապա ճգնաժամի քաղաքական լուծումը կարող է տևել մի քանի տարի: Քերին ընդգծել է, որ Իրանը պաշտոնապես ճանաչել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30