Իրանը խոստացել է հոկտեմբերին տիեզերք ուղարկել ևս մեկ «կյանքի պարկուճ»
Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը խոստացել է հոկտեմբերին տիեզերք ուղարկել ևս մեկ «կյանքի պարկուճ»: Բացի այդ, երկրի իշխանությունները խոստացել են տիեզերք ուղարկել մի շարք գիտական արբանյակներ:
2013 թվականի սկզբին Իրանը հաջողությամբ տիեզերք էր ուղարկել թռչող սարք, որում գտնվել է կապիկ: Սարքը հաջողությամբ հետ էր վերադարձել Երկիր: Դրանից հետո իրանցի առաջին տիեզերագնաց դառնալու ցանկություն էր հայտնել տվյալ ժամանակվա նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Դեռ հայտնի չէ, թե հոկտեմբերին ով կուղևորվի տիեզերք:



