Սուխումում սպանվել է ռուս դիվանագետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սուխումում սպանվել է Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսային բաժնի առաջին (այլ տվյալներով՝ երկրորդ) քարտուղար Դմիտրի Վիշերնևը: Այս մասին հայտնել է Սուխումի ոստիկանությունը:

Սպանությունն իրականացվել է այսօր առավոտյան: Նախնական տվյալներով՝ Վիշերնևը ծառայողական ավտոմեքենայով իր ավտոտնակից դուրս գալիս մոտ գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և մահացել է:

Ավտոմեքենայում 36-ամյա դիվանագետի հետ գտնվել է նաև նրա կինը, որը նույնպես տուժել է այդ միջադեպից և հոսպիտալացվել է: Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30