Որքա՞ն կարող է արժենալ սովորական խմելու ջուրը (լուսանկարներ)
Luxlux.net-ը ներկայացնում է աշխարհում սովորական խմելու ջրի արտադրության ամենաթանկարժեք բրենդների թոփ հնգյակը:
Առաջին տեղում «Acqua di Cristallo Tributo a Modigliani»-ի ջուրն է: Ջրի շշի դիզայնը պատկանում է նկարիչ Ֆերնանդո Ալտամիրանոյին: Ամենահետաքրքիրն այն է, որ շշի` մոնղոլոիդի դիմապատկերով հատվածը պատված է 25 կարատ մաքուր ոսկով: Ջուրը վերցվում է Ֆրանսիայի, Ֆիջի կղզու ամենամաքուր աղբյուրներից: 1,25լ շշի արժեքը 60 000 դոլար է:
Երկորդ հորիզոնականում Bling H2O-ի ջուրն է: Սա ԱՄՆ-ում ամենաթանկարժեք շշալցված ջուրն է, որն օգտագործում են շատ հայտնիներ: Արտադրանքի հեղինակը հոլիվուդյան պրոդյուսեր Քեվբին Բոյդն է: Ահա թե ինչու է Bling H2O առաջարկվում ամենախոշոր միջոցառումների ժամանակ: Bling H2O –ի ջուրը շշալցվում է Թենեսի նահանգի հանքային ջրի աղբյուրներից: Շիշը ապակուց է ` զարդարված Swarowski քարերով: 0,75լ շշի գինը տատանվում է 40-70 դոլարի սահմանում` կապված բյուրեղների քանակից:
«10 Thousand BC» ջուրն արտադրվում է Կանադայում: Վանքուվերից ոչ հեռու գտնվող աղբյուրն աշխարհին բյուրեղյա մաքրությամբ ջուր է մատակարարում: «10 Thousand BC»-ի 0,75 լ շշի արժեքը 49 դոլար է:
Հավայան կղզիների գործարարներն առաջարկում են ծովի ջրի համով «Kona Nigar» ջուրը, որը հանում են հենց բաց ծովից` 278 մ խորությունից: Մաքրման մի քանի փուլից հետո էլ այն թեթեւ աղիություն է ունենում, ինչն էլ հենց նախընտրում են իսկական գուրմանները: 0,63լ շշի արժեքը 36 դոլար է:
Լապլանդիայի աղբուրներից լցված «Veen» ընկերության արտադրանքի տարան դիզայնի համար մի շարք մրցանակների է արժանցել: Ֆիններենից այն թարգմանաբար նշանակում է «Ջրի մայր»: «Veen»-ի 0,75լ-ն արժե 26 դոլար: