Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում 4-րդ անգամ պատարագ կմատուցվի
Սեպտեմբերի 8-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում տեղի է ունենալու 4–րդ պատարագը Հայոց ցեղասպանությունից 98 տարի անց:
Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Վանից, Աղթամարի Սուրբ Խաչի պատարագի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են եւ Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք. Արամ Աթեշյանի գլխավորությամբ տեղի է ունենալու պատարագը:
Վանի զբոսաշրջային կառույցների պատասխանատուների եւ անվտանգության ուժերի ներկայացուցիչների հետ վերջին հանդիպման ժամանակ Վանի նահանգապետը կրկին հիշեցրել է, որ պատարագը պետք է անցնի լավ մթնոլորտում եւ առանց միջադեպերի, որի համար բոլորը պետք է աշխատեն:
Թեեւ ավելի վաղ նշվում էր, թե այս տարի պատարագի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, սակայն Ստամբուլից, Հայաստանից եւ աշխարհի այլ երկրներից Վան ժամանող հայերի մեծ քանակը հակառակն է ապացուցում:
Հայաստանից ժամանած ուխտավորների մեջ կան նաեւ հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչներ:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: