«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը

«Հանրապետություն» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության` Մաքսային միության անդամակցության և այդ քայլով գործնականում եվրաինտեգրման իր հայտարարած կուրսից հրաժարվելու կապակցությամբ,

արձանագրում է

 1. Մաքսային միությանն անդամակցելու որոշումը հետևանք է Հայաստանում գործող իշխանությունների համակարգային փոփոխություններից խուսափելու ձգտման, այլ ոչ թե` արտաքին ճնշումների:

2. Լեռնային Ղարաբաղի հարցը մեր հաղթանակների խորհրդանիշն է, և հնարածին ու անթույլատրելի է այն ներկայացնել` որպես ներկայիս դժվարությունների և բացթողումների պատճառ:

3. Եվրասիական Միությանը և Մաքսային Միությանն անդամագրումը վտանգում է Հայաստանի Հանրապետության անկախությունը և նրա` որպես ինքնիշխան պետության գոյությունը:

Ելնելով այս ամենից, «Հանրապետություն» կուսակցությունը, նպատակ ունենալով համակարգային փոփոխությունների, ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության միջոցով Հայաստանի Հանրապետությունը տանել եվրաինտեգրման խորացման ուղությամբ

 Հայտարարում է

շահագրգիրռ բոլոր քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, հասարակական և քաղաքական գործիչների հետ քննարկումների գործընթաց սկսելու մասին:

Քաղաքաքական խորհուրդ

Տեսանյութեր

Լրահոս