Բաժիններ՝

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն կմրցակցի մասնավոր չափագրողների հետ

Կադաստրի համակարգում բարեփոխումներից մեկըլ 2012 թվականից անշարժ գույքի չափագրման (հաշվառման), քարտեզագրության, գեոդեզիայի և հողաշինարարության գործառույթի ամբողջությամբ մասնավորեցումն էր, որի արդյունքում անշարժ գույքի չափագրման աշխատանքներն իրականացվում են բացառապես մասնավոր հատվածի մասնագետների կողմից: Սակայն, ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը, շուկայում ձևավորվող չափագրման գների նկատմամբ զսպող ազդեցություն ապահովելու համար կոմիտեն որոշել է, որ «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը նույն ծառայությունները կմատուցի առավել մատչելի ու կայուն գներով:

Օրինակ՝ եթե մասնավորը բնակարանների չափագրումն իրականացնում է 15-25 հազար դրամով, ապա ՊՈԱԿ-ը՝ մինչև 100 քմ մակերեսով շինության յուրաքանչյուր 100 մետրը՝ 100 դրամ, իսկ ավելին՝ 150 դրամ/քմ գնով: Կամ՝ մասնավորը տնամերձ հողամասերի չափագրումն իրականացնում է 25-30 հազար դրամով, ապա ՊՈԱԿ-ը՝ 15 հազար դրամով: Կամ՝ մասնավորը մինչև 1000 քմ տնամերձ հողամասերը և մինչև 100 քմ մակերեսով շենքերը չափագրում է 50-60 հազար դրամով, իսկ ՊՈԱԿ-ը՝ 25 հազար դրամով, և այլն:

Ըստ Մուսայանի՝ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նման ծառայության անհրաժեշտություն կա նաև մարզերում, որտեղ «մասնավոր տնտեսվարողների կողմից չհիմնավորված ուռճացված վճարների չափերի սահմանումը կանխարգելելու նպատակով կադաստրի պետական կոմիտեի ենթակայության ՊՈԱԿ-ը կամրակցի մասնագետներ:

«Միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում ենք հանգել այս եզրակացությանը»,- նշեց Ա. Մուսայանը:

Հավելենք, որ ՀՀ-ում ներկայում կա Կադաստրի պետական կոմիտեի կողմից որակավորված 294 մասնագետ, որոնք աշխատում են մոտ 190 մասնավոր ընկերություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս