Թուրքիան կարտադրի սեփական մարդատար օդանավ. Բինալի Յըլդըրըմ
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի, կապի ու ծովագնացության նախարար Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է ստեղծել հայրենական արտադրության մարդատար ինքնաթիռ:
Վերջինիս խոսքերով՝ նախօրեին անցկացվել է Թուրքիայի Նախարարների խորհրդի նիստ, որի ժամանակ էլ ընդունվել է թուրքական օդանավի սկզբնական նախագիծը. «Թուրքական արտադրության ինքնաթիռն ունենալու է 60-120 ուղևորի տեղ: Ինքնաթիռի արտադրությունը կսկսվի 2023 թվականից (երբ կբոլորի Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը) հետո»: