Բաժիններ՝

«Անելիք բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել

«Անելիք Բանկ» ՓԲԸ Խորհուրդը ընդունել է Բանկի Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի դիմումն աշխատանքից ազատվելու վերաբերյալ` Հայաստանի Բանկերի Միության նախագահ ընտրվելու կապակցությամբ:

«Սույն թվականի մայիս ամսից ստանձնելով ՀԲՄ նախագահի պաշտոնը` ես երկտեղում էի «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահի և ՀԲՄ նախագահի պաշտոնները:  Հայաստանի Բանկերի Միության Խորհրդի նիստում որոշում էր կայացվել մեծացնել Բանկերի Միության դերը և նշանակությունը: Նման պարագայում 2 պաշտոններին զուգահեռ ղեկավարելը բավական դժվար և, ինչու չէ, անհնարին է: Հաշվի առնելով վերը նշվածը` ես որոշում կայացրեցի մնալ միայն Հայաստանի Բանկերի Միության նախագահ»,-  նշեց ՀԲՄ նախագահ Սամվել Ճզմաչյանը:

Նույն օրը կայացած Բանկի Խորհրդի նիստում Բանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Բանկի Վարչության նախագահի տեղակալ Բաբիկ Նաջարյանը: Այս մասին տեղեկացնում են «Անելիք բանկից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս