Բաժիններ՝

ԱՄՆ կառավարությունը կասկածներ ունի, որ «Ալ-Քաիդան» փորձում է իր գործակալներին ներգրավել երկրի հատուկ ծառայություններում

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ կառավարությունը կասկածներ ունի, որ «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպությունը, ինչպես նաև երկրում թշնամական ճանաչված խմբավորումները փորձում են իրենց գործակալներին ներգրավեն ամերիկյան հատուկ ծառայություններում:

Թերթը հենվում է գաղտնի փաստաթղթերի վրա, որոնց լրագրողներին տրամադրել է ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Դրանց համաձայն, Սպիտակ տան հատուկ մտահոգությունը հարուցել է այն հանգամանքը, որ ԿՀՎ-ում աշխատանքի տեղավորվելու հայտը քանիցս ներկայացրել են այնպիսի անձինք, որոնք սերտ շփումների մեջ ենԱՄՆ-ում ահաբեկչական ու թշնամական ճանաչված խմբավորումների և ամենահաճախը «Ալ-Քաիդայի», ՀԱՄԱՍ-ի ու «Հզբոլլահի» հետ:

ԿՀՎ-ի ներկայացուցիչը հաստատել է թերթի այս տեղեկատվությունը, սակայն ընդգծել է, որ նման փորձերի քանակը մեծ չէ, և որ դրանք կազմում են բոլոր հայտերի մոտ 20 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս