Բաժիններ՝

ԱՄՆ-ի կողմից Սիրիային ռազմական հարված հասցնելը երկար ժամանակով կհետաձգի «Ժնև 2»-ի անցկացումը. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիային ռազմական հարված հասցնելը երկար ժամանակով, հնարավոր է նաև՝ հավերժ «հետ կշպրտի» այդ երկրի վերաբերյալ խաղաղության կոնֆերանս («Ժնև 2») գումարելը.

«Եթե ԱՄՆ նախագահի հայտարարած ակցիան ամեն դեպքում մեր բոլորի համար դժբախտաբար իրականացվի, ապա ըստ իս՝ դա, անկախ այն բառերից, որոնք ասվել են «Ժնև 2»-ի վերաբերյալ, հեռու կշպրտի այդ ֆորումի հեռանկարը, եթե ոչ հավերժ: Ամեն դեպքում հակամարտությունը կարգավորվելու է քաղաքական ճանապարհով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս