Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին վստահ է, որ Գեորգի Մարգվելաշվիլին հաղթելու է նախագահական ընտրությունների առաջին իսկ փուլում

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին (Մարգվելաշվիլիի ծննադավայր) Սաչխերե քաղաքում ունեցած իր նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վստահ է, որ «Վրացական երազանք» դաշինքի նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հաղթանակ է տանելու հոկտեմբերի 27-ին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին առաջին իսկ փուլում.

«Շատ եմ խնդրում, որ դուք անպայմանորեն մասնակցեք ընտրություններին: Մի՛ կարծեք, որ հարցը լուծված է, որ ամեն ինչ ավարտված է: Հասկանալի է, որ Մերգվելաշվիլին մեծ առավելություն ունի, ինչի մասին վկայում են վարկանիշները: Ես բացարձակապես վստահ եմ, որ նա հաղթելու է առաջին իսկ փուլում, սակայն նա կհաղթի միայն ձեր քվեների շնորհիվ, եթե դուք աջակցություն հայտնեք նրան, ինչի հետ կապված ես հույսեր եմ փայփայում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս