Այս տարվա առաջին 7 ամսվա ընթացքում Թուրքիայի ու Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը նվազել է 40 տոկոսով
Իրանական Jahanesanat թերթի փոխանցմամբ՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Իրանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 9.351.000 դոլարի: Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 15.741.000 դոլար, ինչը վկայում է, որ այս տարի, նախորդ տարվա համեմատ, գրանցվել է ապրանքաշրջանառության 40 տոկոսանոց անկում:
Հաշվետու ժամանակահատվածում Իրանը Թուրքիայից ներկրել է 2.902.000 դոլարի ապրանք, ինչը 64 տոկոսով ավելի պակաս է՝ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Նույն ժամանակահատվածում Իրանը Թուրքիա է արտահանել 6.449.000 դոլարի ապրանք՝ 16.2 տոկոսանոց անկում (նախորդ տարվա առաջին 7 ամսվա ընթացքում իրանական արտահանումը Թուրքիա կազմել էր 7.696.000 միլիոն դոլար):
Հաշվետու ժամանակահատվածում Թուրքիայի համար ներկրման հարցում Իրանը զբաղեցրել է 8-րդ տեղը, նրան է բաժին ընկել թուրքական ողջ ներկրում 4.3 տոկոսը: Արտահանման հարցում Իրանին է բաժին ընկել թուրքական ողջ արտահանման մոտ 3.3 տոկոսը: