Բաժիններ՝

Վրաստանում մեկնարկել են «Դիդգորի 2013» զորավարժությունները

Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Կրցանիսի» ազգային ուսումնական կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Դիդգորի 2013» հրամանատարա-շտաբային զորավարժությունների հանդիսավոր բացումը: Իր ելույթում Վրաստանի զինված ուժերի Միացյալ շտաբների պետի առաջին տեղակալ, բրիգադի գեներալ Վախթանգ Կապանաձեն հայտարարել է, որ նման զորավարժություններ դեռ չեն անցկացվել Վրաստանում:

Նա ընդգծել է, որ այդ զորավարժություններն ունեն մեծ նշանակություն, քանի որ անցկացվում են միգերատեսչական թիմային վարժանքներ՝ սկսած ճգնաժամերին արձագանքելով և վերջացրած ռազմական գործողությունները ղեկավարելով: Զորավարժությունների բացման արարողակարգին մասնակցոլ է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչը:

Զորավարժությունները տևելու են մինչև սեպտեմբերի 9-ը և անցկացվելու են ինչպես Կրցանիսիում, այնպես էլ Սենակիում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս