Թելավիում ներկել են երեկ տեղադրված Ստալինի հուշարձանը (տեսանյութ)
Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ Թելավիում բացված Ստալինի հուշարձանն արդեն իսկ ենթարկվել է հարձակման: Այս մասին հայտարարել է «Ազատ գոտի» հասարակական կազմակերպությունը՝ հրապարակելով նարնջագույն ներկված հուշարձանի լուսանկարը:
Հուշարձանը երեկ բացվել էր հանդիսավոր իրավիճակում, նրա մոտ դրվել էին ծաղկեպսակներ: Միջոցառման մասնակիցները ԽՍՀՄ առաջնորդին նվիրված բանաստեղծություններ էին արտասանել: Չի բացառվում, որ հուշարձանը կարող է ապամոնտաժվել: