Բաժիններ՝

Մուրսին մերժել է պաշտոնապես հրաժարական տալու մասին Քեթրին Էշթոնի կոչը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի գահընկեց արված նախագահ Մոհամմեդ Մուրսին մերժել է պաշտոնապես հրաժարական տալու մասին ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի կոչը: Նշվում է, որ Էշթոնը Մուրսիի հետ գաղտնի հանդիպել է երկուշաբթի:

«Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Մուհմամեդ ալ-Բելտագին հայտարարել է. «Մուրսին մերժել է Էշթոնի փորձը՝ հարկադրել իրեն կամավոր վայր դնել լիազորությունները և ընդունել ռազմական հեղաշրջումը ճանաչելուն հավասարազոր առաջարկները»:

Քեթրին Էշթոնն իր հերթին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երկու ժամանոց շատ բաց հանդիպում է ունեցել Մուրսիի հետ, ծանոթացել է նրա բանտային պայմաններին: Նա հավելել է, որ հանդիպման ժամանակ իրենք քննարկել են Եգիպտոսում ստեղծված իրավիճակը և բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս