Բաժիններ՝

Թուրքիայում անչափահասին բռնաբարելու մեջ մեղադրվող 8 զինծառայողին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում

Թուրքական Yurt թերթի փոխանցմամբ՝ երկու տարի առաջ Բինգյոլում (Բյուրակն) 16-ամյա Է. Ա.-ին բռնաբարելու մեջ մեղադրվող 8 ավագ սերժանտներից 4-ը վերցվել են նախնական կալանքի տակ: Սակայն ավելի ուշ բարձր ատյանի դատարանի կողմից նրանք ազատ են արձակվել:

Ներկա դրությամբ նախնական կալանքի տակ է վերցված նրանցից մեկը: Նրանք մեղադրվում են «անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու», «մարդուն ազատության իրավունքից զրկելու», «լկտիության» մեջ, ինչի համար նրանց սպառնում է 3-15 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերն արդեն իսկ խզել են Ժանդարմերիայի այդ զինծառայողների հետ կնքված պայմանագրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս