Բաժիններ՝

Սիրիական ընդդիմությունը համաձայն է առանց նախապայմանների մասնակցել «Ժնև 2» կոնֆերանսին. Al Ahbar

Լիբանանյան Al Ahbar թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային դաշինքի ղեկավար Ահմեդ ալ-Ջարբան ԱՄՆ կատարած այցի արդյունքներով հայտարարել է, որ համաձայն է առանց նախապայմանների մասնակցել «Ժնև 2» կոնֆերանսին:

Ջարբան Ասադի կառավարությանը «դրական ժեստերի» կոչ է արել, ինչը մասնավորապես վերաբերում է երկխոսության սկսվելուց առաջ բանտարկյալներին ազատ արձակելուն: Նա հավելել է, որ նման քայլերը Սիրիայի ժողովրդին կհամոզեն բանակցությունների և կոնֆերանսին մասնակցելու օգտակարության մեջ:

Ավելի վաղ ալ-Ջարբան հայտարարել էր, որ վստահ չէ «Ժնև 2»-ի հաջողության հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս