Բաժիններ՝

Նաիրիտցիները աշխատավարձ դեռ չեն ստացել. մնաց 2 օր

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին նախորդ շաբաթ բողոքի ակցիայի ժամանակ խոստացված աշխատավարձը դեռ չի վճարվել: Ինչպես 168.am-ին հայտնեց գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը, նախագահականում իրենց ասել էին, որ մինչև ամսվա վերջ են վճարելու, դեռ 2.5 օր կա, և աշխատակիցները հույսով սպասում են:

Նա նշեց, որ անցած տարվա դեկտեմբերից մինչև հունիս, գործարանի չաշխատելու պայմաններում, ամեն ամիս աշխատավարձ է վճարվել, իսկ հունիսին և հուլիսին դեռ ոչ:

Նշենք, որ այս ընթացքում «Նաիրիտի» աշխատավարձի ֆոնդի գումարները վճարվել է պետական ձեռնարկություններ հանդիսացող «Երևան ՋԷԿ»-ից և «Որոտան ՀԷԿ»-ից վերցված փոխառություններով: Ըստ մամուլի հրապարակումների՝ չնայած այս ձեռնարկություններն օրենքով չեն կարող փախառություններ տալ, բայց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հրահանգով դա անում են:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս