Ադրբեջանցի ռազմական փորձագետը Սաֆար Աբիևին մեղադրել է իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տեղի է ունեցել Ազգային խորհրդի անդամ, ռազմական փորձագետ Յաշար Ջաֆարլիի վրա իրականացված հարձակման գործով դատական հերթական նիստը:
Ջաֆարլիի խոսքերով՝ հետաքննությունը փորձում է մահափորձը ներկայացնել որպես սովորական կոնֆլիկտ և դա ամրագրել դատարանի որոշմամբ: Սակայն Ջաֆարլին կարծում է, որ իր դեմ ձեռնարկված մահափորձը կազմակերպել են Պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի վստահելի մարդիկ.
«Դատավարության ժամանակ գործին առնչվող նյութերից ակնհայտ է դարձել, որ իմ դեմ ձեռնարկված հանցագործությունը կրել է նպատակամղված բնույթ և կապված է իմ հասարակա-քաղաքական գործունեության հետ: Որևէ օբյեկտիվություն չի եղել ո՛չ հետաքննության ժամանակ, ո՛չ էլ դատարանում»:
Յաշար Ջաֆարլին հարձակման է ենթարկվել այս տարվա ապրիլի 2-ին, իր տան մոտ: Հարևանների օգնությամբ նրան հաջողվել է բռնել հարձակում գործած երկու անձանցից մեկին և նրան հանձնել ոստիկանությանը:
Պարզվել է, որ ձերբակալվածը Պաշտպանության նախարարության սպա է: Ցայժմ Պաշտպանության նախարարությունը ոչ մի կերպ չի մենկանաբանել տվյալ փաստը, ինչպես նաև իր սպայի պահվածքը:
Հիշեցնենք, որ Սաֆար Աբիևն Ադրբեջանի պաշտպանության նախարար է դարձել 1995 թվականի փետրվարին: