Բաժիններ՝

Այսօր առավոտյան 8 պայթյուն է որոտացել Բաղդադում. կան զոհեր

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրաքի մայրաքաղաք Բաղդադի տարբեր շրջաններում այսօր առավոտյան որոտացել է 8 պայթյուն: Պայթեցվել է 8 ավտոմեքենա:

Նախնական տվյալներով՝ պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ: Հաղորդվում է նաև ավելի քան 100 վիրավորի մասին:

Այս տարի Իրաքում իրականացված ահաբեկչությունների ու հարձակումների հետևանքով զոհվել է մի քանի հազար մարդ: Ամենաարյունալին դարձել է հուլիսը, երբ զոհվել է ավելի քան 300 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս