Նար-Դոս–Վարդանանց խաչմերուկում «Օպելը» բախվել է խանութի պատին

Հուլիսի 28-ին, ժամը 01.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոս–Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել 1-02 և 1-03 ծառայությունների հերթապահները: Տեղում պարզվել է, որ «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել է Նար-Դոսի փողոցում գտնվող խանութի պատին և հարակից էլ. սյանը, ինչի հետևանքով ուղևորը՝ Ա. Վ.-ն, (ծնվ. 1984թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոց»:

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և սահմանազատել տարածքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031