Ճապոնիայի ԱԳՆ-ը կտրուկ բողոք է հայտնել Չինաստանին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիան կտրուկ բողոք է հայտնել Չինաստանին՝ կապված ոչ վաղ անցյալում ստեղծված չինական ծովային ոստիկանության նավերի կողմից Սենկակու կղզիների գոտի մուտք գործելու հետ: Այս մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ-ը:
Տոկիոն Արևելա-Չինական ծովում գտնվող այդ կղզիները համարում է իր տարածքը: Մինչդեռ չինական պահականավերը վերջին ամիսներին գրեթե մշտապես գտնվում են Սենկակու կղզիների մերձակայքում և ժամանակ առ ժամանակ ցուցադրաբար մուտք են գործում ափամերձ գոտի: Ներկա միջադեպը թվով 53-րդն է վերջին կես տարվա ընթացքում: