Բաժիններ՝

Չինաստանի ծովային ոստիկանության նավերն առաջին անգամ մուտք են գործել Սենկակու կղզիների շրջան

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 23-ին ստեղծված Չինաստանի ծովային ոստիկանության նավերն այսօր առաջին անգամ մուտք են գործել այն գոտի, որը Տոկիոն համարում է իր տարածքային ջրեր՝ Արևելա-Չինական ծովում գտնվող անմարդաբնակ Սենկակու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) կղզիների շրջանում:

Այս մասին հայտարարել է Ճապոնիայի Ծովային անվտանգության վարչությունը, որը կատարում է առափնյա պաշտպանության գործառույթներ: Վերջինիս հաղորդմամբ՝ Սենկակու կղզիների ջրերում հայտնվել է չինական ծովային ոստիկանության 4 նավ: Ճապոնացի սահմանապահները դեռ որևէ բան չեն ձեռնարկել դրա դեմ՝ վախենալով հակամարտության սրվելուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031