Բաժիններ՝

Ասատուր Խաչատրյան. «Մեկ սուտկա անցկացրի Ադրբեջանում, քնեցի տամոժնյայում»

Ինչպես հայտնի է՝ ՀՀ քաղաքացի 22-ամյա Ասատուր Խաչատրյանը հուլիսի 22-ին մեկնել է  Կիև: Կիևի օդանավակայանում պարզվել է, որ Ա. Խաչատրյանը որոշակի փաստաթղթային խնդիրներ ունի, և նրան պետք է ետ ուղարկեն Հայաստան: Սակայն այնպես է ստացվել, որ Ա. Խաչատրյանին երեկ՝ հուլիսի 25-ին, սխալմամբ ուղարկել են Ադրբեջան՝ Բաքու:

ԳԱԼԱ-ն զրուցել է ինչպես Ասատուր Խաչատրյանի, այնպես էլ նրա մոր՝ Անուշ Խաչատրյանի հետ: Անուշ Խաչատրյանը պատմեց այն մասին, որ բավականին ուշ են իմացել, որ տղային Բաքու են ճանապարհել:

«Մենք ստեղից դրել ենք օդանավ ու զանգել ենք եղբորը, որ դիմավորի: Եղբայրը զանգեց, թե չկա, ասում են՝ հետ են ուղարկել, բայց գնացինք օդանավակայան՝ էլի չկար ու չկար երեխեն: Ո՛չ ստեղ կար, ո՛չ Կիեւ, սարսափելի խառնվեցինք, գնացել այնտեղ Կիեւի օդանավակայանում հարցում էին արել մեր բարեկամները, սրանք էլ թղթերը քրքրել էին եւ հայտնել, որ ուղարկել են հետ փաստաթղթերի պատճառով, բայց ոչ թե Հայաստան, այլ Ադրբեջան: Սարսափելի վիճակ էր, չգիտեինք ինչ անեինք: Բայց փառք Աստծո, նորից Ուկրաինան պահանջել է, Ադրբեջանն ուղարկել է, հիմա երեխաս Կիեւում է, պատկերացնում եմ ինչ սթրես է ապրել»,- galatv.am-ին պատմել է Է Անուշ Խաչատրյանը:

ԳԱԼԱ-ն զրուցել է նաեւ Կիեւում գտնվող Ասատուր Խաչատրյանի հետ, ով մանրամասներ է պատմել, թե ինչպես է իմացել, որ ինքը Ադրբեջանում է և թե ինչպես են դիմավորել նրան այնտեղ:

Կարդացեք նաև

Ասատուրն ասել է, որ մինչեւ ինքնաթիռի վայրէջքը՝ չի իմացել, որ Ադրբեջան են ուղարկում: Հետո անակնկալի է եկել, ռուսերենով հարցրել է, թե ինքը որտե՞ղ է, ասել են՝ Ադրբեջանում է:

«Այնտեղ չգիտեին, որ ես հայ եմ, հետո երբ իմացան, Կիևից արդեն տեղեկացրել էին սխալմունքի մասին եւ նորմալ ինձ վերաբերվեցին, թեեւ ներքուստ ես վախենում էի: Անակնկալի եկան, բայց ինձ չնեղեցին, հետո ինձ շատ լավ էին վերաբերվում, կերակրում էին, օգնում էին, ամեն ինչ նորմալ էր: Մի հատ մարդ կար, ինձ ասում էր՝ ինչով կարող եմ կօգնեմ, որ տուն հասնես եւ օգնում էր ինձ, այնպես որ՝ նորմալ է, շնորհակալ եմ»:

Ասատուր Խաչատրյանն ասաց, որ մեկ օր անցկացրել է Ադրբեջանում եւ գիշերը քնել է այնտեղ:

«Մեկ սուտկա մնացի ես այնտեղ: Քնեցի հենց տամոժնյայի մեջ, ուրիշ տեղ չուզեցի, ինձ սնունդ, անկողին, սպիտակեղեն, ամեն ինչ տվեցին, բայց շատ երկար գիշեր էր, մինչեւ լուսացավ եւ փառք Աստծո, ես հիմա նորից Կիեւում եմ եւ եղբորս հետ սրճարանում թեյ եմ խմում, ամեն ինչ նորմալ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս