Տրանսպորտը Ստեփանակերտում կթանկանա մյուս տարի
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ գազի և էլեկտրոէներգիայի գների սակագնի բարձրացումից հետո Արցախում հացը թանկացել է հացը 10 դրամով: Ամենայն հավանականությամբ մյուս տարի Ստեփանակերտում կթանկանա նաև տրանսպորտը: Ներկայիս 70 դրամի փոխարեն ստեփանակերտցին կվճարի 100 դրամ: Ըստ վարչապետի` տրանսպորտային ընկերությունները վաղուց պայքարում են տրանսպորտի գնի բարձրացման համար:
«Տրանսպորտային ընկերություններն աշխատում են վնասով և արդեն տևական ժամանակ է` վնասը փակում է կառավարությունը: Վնասի պատճառով գյուղերից դեպի Ստեփանակերտ եկող երթուղային տաքսիները չեն գործում: Տրանսպորտ չկա, ընկերությունները հրաժարվում են փոխադրումներ կատարել, իսկ բնակիչները բողոքում են»,- հայտարարել է վարչապետը` կրկին շեշտելով, որ Ստեփանակերտում տրանսպորտի գնի թանկացումն անխուսափելի է: Կառավարությունում որոշել են փոխհատուցել տրանսպորտային ընկերությունների վնասները մինչև հունվարի մեկը.
«Հունվարի մեկից կառավարությունը կբարձրացնի քաղաքացիների թոշակն ու աշխատավարձը եւ միայն այդ ժամանակ տրանսպորտի սակա•ինը կբարձրանա»,-ասել է Ա. Հարությունյանը:
Հ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ