Բաժիններ՝

Վարորդը 100-դրամանոցը շպրտել է Գիսանե Պալյանի վրա

Երևանում, այսօր՝ հուլիսի 25-ին, 3-րդ համարի երթուղայինի վարորդը (համարանիշը՝ 2473 S) 100 դրամանոցը շպրտել է «Ampiray» ռոք խմբի անդամ Գիսանե Պալյանի ուղղությամբ: NEWS.am-ի հետ զրույցում Գիսանե Պալյանն ասել է, որ ինքը արդեն մի քանի օր է երթևեկում է տրանսպորտով եւ վճարում 100 դրամ: «Ուղեվարձի այս թանկացումն առաջին հերթին ժողովրդին է վերաբերում և եթե ժողովուրդը համաձայն չէ այդ թանկացմանը, նա կարող է պարզապես չվճարել, չենթարկվել որոշմանը:

Քանի որ հիմա մեր մեքենան անսարք է, ես տրանսպորտով կամ տաքսիով եմ երթևեկում: Մի քանի անգամ վճարել եմ 100 դրամ և վարորդները որևէ մեկնաբանություն չեն արել: Անգամ սրահում ուղևորների հետ պայմանավորվել ենք, որ բոլորս պիտի վճարենք 100 դրամ: Սա առաջին դեպքն է, որ նման կոպիտ արձագանքի արժանացա»,-ասել է նա:

«Վարորդն ուղղակի 100 դրամանոցը շպրտեց ինձ վրա: Ես շոկի մեջ էի: Ես հասկանում եմ, որ վարորդների հոգեբանական վիճակն էլ է հիմա բավականին ծանր, որովհետև իրենք այնպիսի պայմաններում են, որ շատ դժվար է գործադուլի գնալ, երբ դու կախված ես ամեն օրվա քո աշխատավարձից: Բայց ժողովուրդն էլ նույն վիճակում է, և եթե մի բան արվում է, ընդհանուրի համար է արվում, նաև վարորդների համար, որովհետև իրենք էլ ստրուկի կարգավիճակով են աշխատում»,-ընդգծել է Պալյանը՝ հավելելով, որ շարունակելու է իր քաղաքացիական պայքարը:

Ամբողջական հրապարակումը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս