ՀՀԿ-ի տատիկ. «Պարո՛ն նախագահ, որպեսզի այս բոլորի ձայները կտրվի, գազը անջատե՛ք, թող վառարանները դնեն» (տեսանյութ)

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր մի խումբ ակտիվիստներ կառավարության շենքի դիմաց բողոքում էին տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ: Ակցիային մասնակցում էին ինչպես «Չեմ վճարելու 150 դրամ» նախաձեռնության, այնպես էլ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամները:

«Չեմ վճարելու 150 դրամ» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ չեն ընդունում տրանսպորտի սակագնի նվազեցում պետական սուբսիդավորման հաշվին: Ակցիայի մասնակիցներն այրեցին թուղթը, որի վրա գրված էր 150 դրամ և բոլորին կոչ արեցին 100 դրամից ավելի չվճարել:

Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամները վարչապետ Տիգրան Սարգսյանին կոչ արեցին հեռանալ,. «Եթե Ձեր համար Գրիգորիչի շուլուխները ճշտին հավասար չէ, եթե դուք ջրիկ չեք, եթե դուք մի գրամ մտածում եք մեր երկիր մասին, դուք քանի շուտ է՝ հեռացեք ծաղկավոր խալաթով, հակառակ դեպքում կեռանաք լրիվ մերկ»:

Այդ ընթացքում կառավարության շենքի տարածքում էր նաև ՀՀԿ-ի հայտնի տատիկը: Վերջինս, սակայն, այսօր չկարողացավ ներկայացնել իր ամբողջ խոսքը. ակտիվիստներն իրենց ձայնով խլացրին նրա ձայնը: Այնուամենայնիվ, տատիկը կոչով դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին. «Պարո՛ն նախագահ, որպեսզի այս բոլորի ձայները կտրվի, գազը անջատե՛ք, թող վառարանները դնեն»:

Տեսանյութեր

Լրահոս