Կոտայք մարզի դատարանի նախագահը խախտում է օրենքը
Ինչպես գրում է shamshyan.com-ը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Ստեփանյանը իրեն վեր է դասում օրենքից ու իրեն սպասարկող Mercedes 600 մակնիշի 012 ՏՏ 01 համարանիշի ավտոմեքենայով երթևեկում է՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով: Այսօր՝ հուլիսի 25-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում լուսանկարել է, թե ինչպես են առանց ամրագոտու երթևեկում Վ. Ստեփանյանն ու նրա վարորդը։ Ըստ ֆոտոլրագրողի՝ դատարանի նախագահը այնքան վստահ է եղել իր կողմից օրենքը խախտելու համար չպատժվելու մեջ, որ նույնիսկ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ գոնե ձևական չի կապել ամրագոտիները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մանրամասները՝ shamshyan.com-ում