Բաժիններ՝

Վ.Խաչիկյանի գործով քիչ վկաներ էին ներկայացել դատարան

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում շարունակվեց վկաների հարցաքննությունը՝ նրանք ընդամենը երեքն էին: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Վկա Միշա Աբրահամյանը հայտնեց, որ իր տանը ժամանակավորապես հաշվառված է եղել Բաքվից փախստական Եվգենիա Թումանյանը՝ նա մեկնել է Մոսկվա և, իր տեղեկություններով, այնտեղ էլ մահացել: Որևէ հավելյալ, սոցիալական ոլորտում չարաշահումների գործին վերաբերող տեղեկություն վկան չուներ, մասնավորապես, Ե.Թումանյանը թոշակ որտեղից էր ստանում և այլն, որևէ մեկը «սոցապից» չի զանգել իրենց տուն՝ Ե.Թումանյանի թոշակ ստանալու հարցով:

Վկա Մարինա Հակոբյանը հայտնեց, որ իր սկեսուր Արաքսյա Հակոբյանը մեկնել է երկրից 2001թ. և իրենց չի լիազորել ստանալ իր թոշակը:

Վկա Գևորգ Եղիազարյանը լիահույս էր, որ իրեն դատարան են հրավիրել իր գործով՝ նրա հայտարարության համաձայն, իրեն «ամեն ամիս 11 հազար քիչ են տալիս», դատարանը խորհուրդ տվեց այդ մասին հայտնել քննիչներին: Իսկ բուն Վ.Խաչիկյանի ու մյուսների գործից նա տեղյակ չէր՝ Ասյա Սահակյանն իր տանը հաշվառված չի եղել, ու ինքը նրան չի ճանաչում, այդ մասին իրեն հարցրել են նաև քննիչները:

Դատական նիստում պաշտպանական կողմից նկատառում հնչեց վկաներին բերման ենթարկելու որոշում կայացնելու մասին: Գործը քննող, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր ՄՎ.Խաչիկյանի գործով քիչ վկաներ էին ներկայացել դատարան

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում շարունակվեց վկաների հարցաքննությունը՝ նրանք ընդամենը երեքն էին:

Վկա Միշա Աբրահամյանը հայտնեց, որ իր տանը ժամանակավորապես հաշվառված է եղել Բաքվից փախստական Եվգենիա Թումանյանը՝ նա մեկնել է Մոսկվա և, իր տեղեկություններով, այնտեղ էլ մահացել: Որևէ հավելյալ, սոցիալական ոլորտում չարաշահումների գործին վերաբերող տեղեկություն վկան չուներ, մասնավորապես, Ե.Թումանյանը թոշակ որտեղից էր ստանում և այլն, որևէ մեկը «սոցապից» չի զանգել իրենց տուն՝ Ե.Թումանյանի թոշակ ստանալու հարցով:

Վկա Մարինա Հակոբյանը հայտնեց, որ իր սկեսուր Արաքսյա Հակոբյանը մեկնել է երկրից 2001թ. և իրենց չի լիազորել ստանալ իր թոշակը:

Վկա Գևորգ Եղիազարյանը լիահույս էր, որ իրեն դատարան են հրավիրել իր գործով՝ նրա հայտարարության համաձայն, իրեն «ամեն ամիս 11 հազար քիչ են տալիս», դատարանը խորհուրդ տվեց այդ մասին հայտնել քննիչներին: Իսկ բուն Վ.Խաչիկյանի ու մյուսների գործից նա տեղյակ չէր՝ Ասյա Սահակյանն իր տանը հաշվառված չի եղել, ու ինքը նրան չի ճանաչում, այդ մասին իրեն հարցրել են նաև քննիչները:

Դատական նիստում պաշտպանական կողմից նկատառում հնչեց վկաներին բերման ենթարկելու որոշում կայացնելու մասին: Գործը քննող, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, ձեռնպահ է մնում նման որոշում կայացնելուց՝ մարդասիրական նկատառումներից ելնելով՝ գործով վկաների մեջ քիչ չեն տարեց մարդիկ:խիթար Պապոյանի նախագահությամբ, ձեռնպահ է մնում նման որոշում կայացնելուց՝ մարդասիրական նկատառումներից ելնելով՝ գործով վկաների մեջ քիչ չեն տարեց մարդիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս