Բաժիններ՝

«Քանի շուտ է, հեռացեք ծաղկավոր խալաթով, հակառակ դեպքում` կհեռանաք լրիվ մերկ». Ակտիվիստների կոչը՝ վարչապետին

Հայաստանի կառավարության շենքի դիմաց այս պահին մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են իրականացնում։ Քաղաքացիները բողոքում են, տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ։ Կառավարության շենքի դիմաց ակտիվիստները այրեցին թուղթը, որի վրա գրված էր 150 դրամ, ապա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին կոչ արեցին. «Քանի շուտ է, հեռացե՛ք ծաղկավոր խալաթով, հակառակ դեպքում` կհեռանա՛ք լրիվ մերկ»։

«Չե՛մ վճարելու 150 դրամ» նախաձեռնության անդամները հայտարարեցին, այսօրվա կառավարության նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գաղտնի հարց ներկայացնելու որոշումը։

Ակտիվիստները ենթադրում են, որ Տարոն Մարգարյանի ներկայացրած գաղտնի նախագիծը վերաբերում է Երևանում տրանսպորտի սակագնին։ Հավաքվածները նշեցին նաև, որ իրենց համար անընդունելի է տրանսպորտի սակագնի իջեցումը պետության կողմից սուբսիդավորման հաշվին։

Տեսանյութը՝ շուտով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս