Բաժիններ՝

Եվրոպան արագացնում է Հայաստանին «տանելու» գործընթացը. մամուլ

«Մինչ Սերժ Սարգսյանն իր հանգիստն է անցկացնում Եվրոպայում, արդեն պաշտոնապես հայտնի դարձավ, որ Եվրամիության հետ Հայաս­տանի խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ 1 տարի 2 ամիս տևած 7 փուլանոց բանակցություններն ավարտվեցին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«ԵՄ-ի կողմից պաշտոնապես հրապարակված այս տեղեկությունն ուշագրավ է այնքանով, որ հայկական կողմը մշտապես հայտարարել է, թե նա­խատեսում է բանակցություններն ավարտել տարեվերջին, սակայն, ամառը չավարտված, դրանք ավարտվեցին:

Դիվանագիտական աղբյուր­ներից «Ժողովուրդին» փոխանցված տեղեկությունների համաձայն՝ այս շտապողականությունը լուրջ հիմքեր է ունեցել: Բանն այն է, որ ԵՄ ներկայացուցիչները կանխատեսել են, թե հնարավոր է՝ Ռուսաստանի Դաշնությունը, բազմաբնույթ ճնշումներ գործադրելով, Հայաստանին հետ պահի դեպի Եվրոպա գնալու ճանապարհից, դրա համար էլ շտապել են: Բայց հատկանշականն այն է, որ ըստ նույն աղբյուրների՝ամենայն հավանականությամբ, ասոցացման համաձայնագրի տեքստն այդպես էլ չի հրապարակվի՝տարաբնույթ շահարկումներից խուսափելու համար:

Ավելին, վերջին օրերիննախաստորագրման ժամկետների մասին բանակցություններ են տարվում, որպեսզի այն նոյեմբերից շուտ տեղի ունենա: Մի խոսքով, ԵՄ-ն չի ցանկանում պահը բաց թողնել: «Ժողովուրդը» փորձեց ՀՀ ԱԳՆ-ից պարզել այս և այլ հարցերի պատասխանները, սակայն նախարարի բացակայության պատճառով այդ կառույցը, ըստ էության, «փակ էր»»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս