Free car՝ Մկոյի, Հայկոյի, Անի Երանյանի, Լիլուի, Արամ Մանուկյանի և Արման Նշանյանի հետ (լուսանկարներ)
Երեկ Կոնսերվատորիայի շենքի մոտ Free car ակցիային մասնակցելու և հայտնիների արդեն իսկ մեծ բանակին միանալու էին եկել նաև դերասաններ Արման Նշանյանը, Անի Երանյանը և Արամ Մանուկյանը, ովքեր իրենց մեքենանաներով պատրաստ էին տեղափոխել քաղաքացիներին: Այս մասին հաղորդում է ArmStar.am կայքը:
ArmStar.am -ի հետ զրույցում Անին նշեց. «Ես քաղաքում չէի, երեկ եմ եկել, իմացա, որ նման ակցիա կա և որոշեցի մասնակցել, որովհետև, եթե համախմբաված ինչ-որ բան է, ապա ես ևս կանգնած եմ ժողովրդի կողքին»: Անի երթուղին արդեն պարզ է` Oպերայից մասիվ: Դերասանուհին նաև նշեց, որ սիրով կխոսի իր մեքենա նստած ցանկացած ուղևորի հետ և կպատասխանի նրանց բոլոր հարցերին: «Ես մինչև վերջ գնալու եմ, այնքան, որքան կտևի այս ակցիան»,- հավելեց Անին:
Այս ակցիային ”Գեներալի աղջիկը” սերիալում Անիի խաղընկեր Արամ Մանուկյանը մասնակցել է Անիի հորդորով. «Անին առաջարկեց, իսկ ես սիրով համաձայնեցի, միասին ենք լինելու, այնքան, մինչև մի արդյունք ստանաք»: Արամը կարծում է` միայն երթուղայինների գները բոյկոտելու ակցիայով պետք չէ սահմանափակվել:
«Միանում եմ Ձեզ… ո’չ 150-ին: Մեկ ժամից կլինեմ կենտրոնում: Միացե’ք»: Իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրությունը թողնելով ակցիային միացավ երգչուհի Լիլուն:
Կոնտերվատորիայի մոտ Արման Նշանյանը եկել էր «Газель» մակնիշի մեքենայով: Արմանը պատրաստվում է այս մեքենայով շատ ուղևորներ տեղափոխել: Դերասանն այնքան համեստ էր, որ անգամ չհամաձայնեց խոսել իր նախաձեռնության մասին:
Վերջերս էլ համացանցում տարածվել էր տեղեկություն, թե Մկոն ու Հայկոն վիճել են, և դա է պատճառը, որ Մկոն ընկերոջ հետ չի մասնակցում ակցիային:
Մկոյի այսօրվա ներկայությունը իր ընկերների կողքին բոլորին հակառակն ապացուցեց:
Ի դեպ, մեր շատ քաղաքացիների համար սա նաև հիանալի առիթ է աստղերի հետ մոտիկից ծանոթանալու: Ասում են` մադուն ճանապարհի վրա է հնարավոր լավ ճանաչել, մյուսներն էլ կարծում են, թե դժվար պահերին: Մենք բացահայտեցինք մեր իրական ուժը: Միասնական լինենք և կհասնենք հաջողության:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի, ArmStar.am
Լուսանկարները` Նարե Պողոսյանի, ArmStar.am