Բաժիններ՝

Facebook-ն ուզում է իմանալ, թե ինչն է ձեզ դուր գալիս և ինչու

Facebook-ը ծրագրում է մոտակա ժամանակներում իրականացնել մի գործառույթ, որը հնարավորություն կտա սոցցանցին հասկանալ, թե որ տեղեկատվությունը և ինչու օգտվողի սրտով չէ: Սա դեռևս «չեմ հավանում» կոճակ չէ, որի մասին շատերն են երազում, սակայն այդ ուղղությամբ կատարված քայլ է:

Ներկայում Facebook-ի օգտատերերը հնարավորություն ունեն թաքցնել որևէ նորություն թարմացումների ցանկում, արդյունքում, այդ աղբյուրից թարմացումները քիչ անց կհայտնվեն նրա տեսադաշտում: Միևնույն ժամանակ, սոցցանցի մշակողները ցանկանում են իմանալ, թե ինչու օգտվողը հատկապես չի հավանում ինչ-որ մեկի գրությունը, և այլն:

Դրա համար, ինչպես հաղորդել է ABC News-ին Facebook-ի գովազդային արտադրանքի մենեջեր Ֆիջին Սիմոն, առաջիկա 3-4 ամիսներին այս կամ այն տեղեկության հեռացումը (ջնջումը) գրությունների ցանկից կարելի է նաև հիմնավորել:  Օրինակ` գրությունը հնարավոր կլինի որակել որպես վիրավորական արտահայտություն կամ անհետաքրքիր գրություն, և այլն:

Նման համակարգ արդեն կիրառվում է սոցցանցում հայտնվող գովազդային հայտարարությունների դեպքում, դրանք ոչ միայն կարելի է թաքցնել, այլ նաև հայտնել, որ տվյալ գովազդը ձեզ հետ որևէ առնչություն չունի կամ ձեզ որևէ կերպ վիրավորել է: Իհարկե, վերջինս նպատակ ունի առավել համապատասխան գովազդի ցուցադրում կազմակերպել օգտվողի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս