«Անտարես» գրահրատարակչությունը նույնպես միացավ «Վճարելու ենք 100 դրամ» ակցիային (տեսանյութ)

«Անտարես» գրահրատարակչությունը ևս միանում է «Վճարելու ենք 100 դրամ» ակցիային` ընդդեմ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը: Այսօր Երևանի փողոցներով շրջում էին «Ոչ 150» դրամին մակագրությամբ սպիտակ շապիկներով երիտասարդներ` կոչ անելով անցորդներին, վարորդներին, հասարակակական տրանսպորտից օգտվողներին վճարել ոչ թե 150, այլ՝ 100 դրամ:

168.am-ի հետ զրույցում «Անտարես»ի ներկայացուցիչներից մեկն ասաց, որ՝ երթուղայինների համար սահմանելով 150 դրամ, ոտնահարվում են քաղաքացիների սահմանադրական իրավունքները, ուստի իրենէ միանում են ակցիային. «Եթե բոլորը կարողանային իրենք իրենց հարգել, մեր երկրում ոչ մի խոչընդոտ չէր լինի: Մարդն առաջինը պետք է ինքն իրեն հարգի: Եթե մարդն իրեն չհարգեց, ոչ մեկին չի հարգի: Ամոթ ա՝ ժողովուրդ, սիրեք ձեզ: Չի կարելի թույլ տալ, որ բոլորը մեզ ոտնակոխ անեն: Չի կարելի մարդկանց ոչխարի տեղ դնել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս