Րաֆֆի Հովհաննիսյանը քաջալերել է ակցիայի մասնակիցներին ու հեռացել է

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով քիչ առաջ միացել էր տրանսպորտի սակագնի բարձրացման շուրջ կազմակերպված ակցիայի մասնակիցներին, արդեն հեռացել է: 168.am-ի հետ զրույցում՝ ակտիվիստներն ասացին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ քիչ է մնացել ակցիայի վայրում, նա ընդամենը քաջալերել է մասնակիցներին և հույս է հայտնել, որ երիտասարդների նախաձեռնությունը «կմեծանա», ու հեռացել է:

«Մասնակիցներին ասաց՝ ապրեք, քաջալերեց, ու հեռացավ»,- մեզ հետ զրույցում ասացին ակցիայի մասնակիցները:

Տեսանյութեր

Լրահոս