Ստեփանակերտի պատվիրակությունը Երևանից փոխառո՞ւմ է տրանսպորտի կառավարման փորձը
Քաղաքապետարանի մոտ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային զուգահեռ Երևանի քաղաքապետարանում քաղաքային պաշտոնյաները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետարանից Երևան ժամանած պատվիրակության անդամներին: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Տարօրինակ զուգադիպությամբ, երկու հայկական մայրաքաղաքների կառավարման պատասխանատուները քննարկել են հատկապես տրանսպորտային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:
Մասնավորապես՝ ինչպես տեղեկացնում է քաղաքապետրանի տարածած պաշտոական հաղորդագրությունը. «Ստեփանակերտի հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների տեղադրման հարցեր են քննարկվել Ստեփանակերտի պատվիրակության անդամների և Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանի, Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանի հետ»:
Հաղորդագրությունը նաև հայտնում է, որ այցի արդյունքում «Ստեփանակերտում կշարունակեն ներդնել Երևանում արդեն իսկ հաջողությամբ կիրառվող մի շարք ծրագրեր»: Կթանկացնե՞ն արդյոք Ստեփանակերտում քաղաքային տրանսպորտի ուղեվաձը, թե՞ ոչ, քաղաքապետարանի հաղորդագրությունը չի հայտնում:
Նշենք, որ Ստեփանակերտում ուղեվարձը 70 դրամ է: