Բաժիններ՝

Վեճ, քաշքշուկ, բերման ենթարկվածներ՝ Երևանի քաղաքապետարանի մոտ

Այսօր առավոտյան ժամը 11-ին Երևանի քաղաքապետարանի առջև պետք է կայանար բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման:

Ակցիան նախաձեռնող ակտիվիստները, լրագրողները և մի շարք քաղաքացիներ նշված ժամին փորձում էին անցկացնել իրենց խաղաղ հավաքը, սակայն Լուսավորիչ-Արգիշտի խաչմերուկում ոստիկանները փակել են նրանց ճանապարը և չեն թողնում մոտենալ քաղաքապետարանի շենքին:

Ակտիվիստներն իենց հերթին փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին հայտնեցին, որ դա քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի խախտում է:

Մինչ Օսիպյանն ու ակտիվիստները բանավիճում էին, քաղաքացիներից մեկը փորձեց ճեղքել ոստիականական պատնեշը, սակայն նրա փորձը հաջողությամբ չպսակվեց:

Կարդացեք նաև

«Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի կազմակերպիչներից մեկը քիչ առաջ 168.am-ի թղթակցին հայտնեց, որ ոստիկանները բերման են ենթարկել 3 ակտիվիստի:

Մանրամասները՝ շուտով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս