Ձախողված ձերբակալության փորձ. քաղաքացիների ճնշման արդյունքը (տեսանյութ)
Արդեն տեղեկացրել ենք, որ լարված իրավիճակ է ստեղծվել «Նաիրի» կինոթատրոնի մոտ: Ոստիկանները բերման են ենթարկել մեկ քաղաքացու. ըստ նախնական տվայլների, քաղաքացու անունը Գուրգեն Ջանիկյան է: Մինչ այդ ոստիկանները փորձել էին բերման ենթարկել մեկ այլ քաղաքացու, սակայն, ակտիվիստները շրջափակել էին ոստիկանական մեքենան եւ թույլ չեն տվել ոստիկաններին վերջինիս բերման ենթարկել:
Դեպքի վայրում է եղել Civilnet-ի նկարահանող խումբը, որի պատրաստած տեսանյութը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: