Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի հապճեպ որոշումը վկայությունն է այն բանի, որ արդարադատության համակարգը զրկված է անկախությունից և ինքնուրույնությունից. հայտարարություն

«Մասիս համայնքի ՏԻՄ ընտրություններում համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի ապօրինի դատավճռի և ազատազրկման կապակցությամբ»

Հայաստանում իշխող վարչակազմը բոլոր մեթոդներով կանխում է ՀՀ քաղաքացիների քաղաքական իրավունքների իրացման ցանկացած փորձ: Իշխանության կողմից արդեն որդեգրված պրակտիկա է դարձել ՏԻՄ ընտրություններում առաջադրված համայնքապետի կամ ավագանու ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդումների հարուցումը, քրեական գործերի քննությունն ու վերջիներիս նկատմամբ ապօրինի ազատազրկումները ընտրությունների նախաշեմին կամ անմիջապես ընտրություններից հետո:

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ ապօրինությունների շղթան շարունակվում է արդեն ութ տարի: Նույն գործի շրջանակներում մի քանի անգամ կալանավորելը և արդյունքում մեղադրական դատավճռի հրապարակումը ուղիղ պատճառահետևանքային կապի մեջ են նրա ընդդիմադիր կեցվածքի, իշխող ուժի հետ չհամագործակցելու և հակաիշխանական ակտիվ քաղաքական դիրքորոշման հետ:

Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի հապճեպ որոշումը (40 օրում` բողոքը վարույթ ընդունելու պահից միչև վերջնական որոշման կայացումը) վկայությունն է այն բանի, որ արդարադատության համակարգը զրկված է անկախությունից և ինքնուրույնությունից:

Դատավճիռների ոչ միայն բովանդակությունը, այլ դրանց օրինական ուժի մեջ մտելու ժամանակամիջոցը ընտրվում է գործադիր իշխանության համար «ամենաանհրաժեշտ» պահին:

«Կոմիտե 26»-ը դատապարտում է դատական իշխանության կողմից նմանօրինակ քաղաքական որոշումների կայացումը:

Փաստում ենք, որ Հայաստանը կարիք ունի` իրավունքի գերակայության,

քաղաքական բազմակարծության, ինչպես նաև արդար դատաքննության երաշխիքների հաստատման: Պահանջում ենք դադարեցնել բռնադատությունը որպես քաղաքական գործիքակազմի մաս օգտագործելը և անհապաղ ազատ արձակել Դավիթ Համբարձումյանին:

Կոչ ենք անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ուսումնասիրել և օբյեկտիվ գնահատական տալ բռնաճնշումներին և Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակին»։

Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող
անձանց հարցերով հանձնաժողով
Նոյեմբեր 28, 2026 թվական

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30