ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասին
Ռուսաստանի զինված ուժերը մեկ շաբաթվա ընթացքում երկու զանգվածային և 12 խմբային հարված են հասցրել Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտներին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ թիրախավորվել են, մասնավորապես, ռազմական օդանավակայաններ, էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, որոնք ներգրավված են թևավոր հրթիռների, հրթիռային վառելիքի, մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ։

