Թրամփը Ուկրաինայի շուրջ համաձայնությունը համարել է զոհվածների հիշատակին տուրք
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության հասնելը «տուրք կլինի բոլոր զոհվածների հիշատակին»։
Թրամփն անդրադարձել է նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ ունեցած հանդիպմանը։ Նրա խոսքով՝ Ռյուտեին է ներկայացրել Չինաստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների բովանդակությունը։
Հինգշաբթի օրը մեկ այլ մեկնաբանության ժամանակ Թրամփը հավելել է, որ նոյեմբերի 19-ին Չինաստանում Պուտինի հետ հանդիպման ընթացքում զգալի ժամանակ է հատկացրել «Եվրոպայում ռազմական ագրեսիայի դադարեցման» հարցի քննարկմանը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ դա կարող է ճանապարհ հարթել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մոտ ապագայում համաձայնության հասնելու համար։

