Բաժիններ՝

Գերմանիայի բանակի պատմության մեջ առաջին ԱԹՍ գունդը կզինվի ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռներով. Politico

Գերմանիայում վերջնական որոշում է կայացվել ստեղծել անօդաչու թռչող սարքերի նոր տեսակի մարտական ստորաբաժանում՝ երկրի զինված ուժերի պատմության մեջ առաջին դրոնային գունդը։

Ստորաբաժանումը զինված կլինի տարբեր հետախուզական անօդաչու թռչող սարքերով, ռադիոէլեկտրոնային համակարգերով, հակառակորդի ԱԹՍ-ներ որսացող համակարգերով, ինչպես նաև հեռահար հարվածային միջոցներով։

Ընդ որում՝ Deep Strike ստորաբաժանման սպառազինության համար նախատեսվում է ձեռք բերել ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռներ։

Այս մասին գրում է Politico պարբերականը։ Թեև Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը, պարբերականը հղում է անում մի շարք կառավարական փաստաթղթերի, որոնցում նոր դրոնային ստորաբաժանման ստեղծման ծրագիրը մանրամասն մշակված է։

«Ուկրաինան անօդաչու թռչող սարքերը վերածել է ժամանակակից մարտադաշտի հիմնական զինատեսակներից մեկի։ Հենց անօդաչուներն են հայտնաբերում զորքերն ու տրանսպորտային միջոցները, հարձակվում դրանց վրա, խոցում թիկունքում գտնվող մատակարարման գծերը և ավելի ու ավելի հաճախ որսում հակառակորդի անօդաչուները։ Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովի պնդմամբ՝ անօդաչու թռչող սարքերին բաժին է ընկնում ուկրաինական ուժերի խոցած թիրախների ավելի քան 90 տոկոսը։ Գերմանիայի ղեկավարներն ավելի ու ավելի հստակ են հայտարարում, որ ցանկանում են հաշվի առնել այս փորձը»,- գրում է Politico-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30