Բաժիններ՝

ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետ

Եվրամիությունը նոյեմբերի 25-ին հայտարարել է, որ խստացնում է արտահանման սահմանափակումները 15 կազմակերպության նկատմամբ, որոնք դիտարկում է որպես Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված։ Այս մասին նշված է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

«ԵՄ-ի խորհուրդն այսօր որոշում է ընդունել 15 ռուսական կազմակերպություն ներառել այն սուբյեկտների ցանկում, որոնց վրա տարածվում են երկակի նշանակության ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների արտահանման խստացված սահմանափակումները։ Այդ կազմակերպությունները Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի մաս են կազմում, կապված են Ռուսաստանի պաշտպանական և անվտանգության հատվածների հետ կամ այլ կերպ աջակցություն են ցուցաբերում դրանց», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս միջոցները ձեռնարկվում են Ռուսաստանի նկատմամբ ճնշումն ավելացնելու նպատակով, որպեսզի Մոսկվան դադարեցնի Ուկրաինայի դեմ պատերազմը և ներգրավվի խաղաղությանն ուղղված բովանդակալից բանակցություններում։

Եվս մեկ կազմակերպություն հանվել է նշված ցուցակից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30